Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 314 Ապրանքների ծագման մաքսային հսկողության առանձնահատկությունները. 1. Ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելիս ստուգվում են ապրանքների ծագման մասին փաստաթղթերը, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերում պարունակվող՝ ապրանքների ծագման մասին տեղեկությունները, այդ թվում՝ ապրանքների ծագման մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը, ինչպես նաև ապրանքների ծագման հավաստագրերի իսկությունը, դրանք կազմելու և (կամ) լրացնելու ճշտությունը. 2. Մաքսային մարմինն իրավունք ունի ուղարկելու հարցում (հարցումներ)՝ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) դրա ստուգման համար լիազորված պետական մարմին կամ լիազորված կազմակերպություն՝ ապրանքի ծագման հավաստագրում պարունակվող տեղեկությունների հավաստիության, ինչպես նաև ապրանքի ծագման հավաստագրի իսկության ստուգում անցկացնելու և (կամ) լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ստանալու նպատակով՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան. 3. Մաքսային հսկողության ձևի կիրառմամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ նախքան ապրանքների բացթողումն սկսված ստուգումն ավարտվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ուղարկված հարցումների պատասխանները մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից կամ այդ պատասխաններն ստանալու՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում. 4. Այն դեպքում, երբ մաքսային հայտարարագրում հայտագրված է այն մասին, որ ապրանքների ծագումն անհայտ է, և մաքսային հսկողություն անցկացնելիս պարզվել է, որ հայտարարագրվող ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել ապրանքների ծագումից կախված մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արգելքներ և սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքների ծագման մասին փաստաթղթերը. 5. Ապրանքի ծագումը համարվում է չհաստատված հետևյալ դեպքերում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 314 1) չեն ներկայացվել, այդ թվում՝ մաքսային հսկողության ձևի կիրառմամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում ապրանքների ծագման մասին փաստաթղթերը, եթե այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն՝ սույն Օրենսգրքի 29-րդ հոդվածին համապատասխան. 2) ապրանքների ծագման անցկացված մաքսային հսկողության արդյունքներով բացահայտվել է ապրանքների ծագման մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ոչ հավաստի լինելը. 3) ապրանքների ծագման անցկացված մաքսային հսկողության արդյունքներով բացահայտվել է, որ ապրանքի ծագման հավաստագիրը կեղծ է, կամ ապրանքի ծագման այդ հավաստագիրը ձևակերպվել և (կամ) լրացվել է դրա ձևակերպման և (կամ) լրացման կարգին ներկայացվող պահանջների խախտմամբ. 4) ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) դրա ստուգման համար լիազորված պետական մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված ժամկետում չեն ներկայացվել հարցման պատասխանը և (կամ) լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, եթե այդ հարցումն ուղարկվել է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան: 5) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքեր. 6. Եթե մաքսային հայտարարագրում հայտագրված է այն մասին, որ ապրանքների ծագումն անհայտ է կամ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված՝ 1) ներմուծման մաքսատուրքերը հաշվարկվում են՝ ելնելով Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերից, եթե «Միության մասին» պայմանագրին համապատասխան այլ բան սահմանված չէ. 2) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով միևնույն ծածկագրով ապրանքի նկատմամբ սահմանված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի ամենամեծ դրույքաչափերից՝ Արտաքին տնտեսական գործունեության և (կամ) անվանման ապրանքային անվանացանկին համապատասխան, եթե «Միության մասին» պայմանագրով այլ բան սահմանված չէ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 314 3) ապրանքի նկատմամբ կիրառվում են մաքսասակագնային կարգավորման այլ միջոցներ, արգելքներ և սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ այն դեպքերում, երբ այդպիսի միջոցների կիրառումը կախված է ապրանքների ծագումից, եթե «Միության մասին» պայմանագրով այլ բան սահմանված չէ. 7. Ապրանքների ծագումը հետագայում պարզվելու դեպքում մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները և սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները այն դեպքերում, երբ այդպիսի միջոցների կիրառումը կախված է ապրանքների ծագումից, կիրառվում են ելնելով ապրանքների հաստատված ծագումից: |