FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  60

Ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողներին տրամադրվող տեղեկությունները.
1. Թողարկողն իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում պարտավոր է բացահայտել իր թողարկած և շրջանառության մեջ գտնվող թոքենների քանակը և պահուստային ակտիվների արժեքն ու կառուցվածքը։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները թարմացվում են առնվազն ամսական կտրվածքով.
2. Թողարկողն իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում պարտավոր է բացահայտել սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պահուստային ակտիվների վերաբերյալ աուդիտորական կարծիքի հակիրճ ամփոփագիրը, ինչպես նաև աուդիտորական կարծիքի ամբողջական տարբերակը (բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի) այն հասանելի դառնալուց անմիջապես հետո.
3. Թողարկողը պարտավոր է հնարավոր սեղմ ժամկետում, հստակ, ճշգրիտ և թափանցիկ ձևով իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում բացահայտել ցանկացած փաստ կամ հանգամանք, որն ունի կամ կարող է ունենալ էական ազդեցություն թոքենի գնի կամ պահուստային ակտիվների արժեքի կամ կառուցվածքի վրա, բացառությամբ սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքերի։