Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 58 Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո. 1. Լիազոր մարմնի որոշման հիման վրա փախստականի նույնականացման քարտը փախստականին տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն։ Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի դիմումի հիման վրա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում. 2. Լիազոր մարմինը երկարաձգում է վերջնական որոշմամբ փախստական ճանաչված, սակայն ապաստան չստացած անձին տրամադրած` անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը: Անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Լիազոր մարմինը, համագործակցելով Ոստիկանության հետ, պատասխանատվություն է կրում ապաստան չստացած փախստականի` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով բացասական որոշումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսվա ընթացքում կամավոր կամ ոչ կամավոր սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ երկիր մեկնելու համար: Եթե մեկնումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը փախստականին առանց լրացուցիչ ընթացակարգի տրամադրում է ապաստան և փախստականի նույնականացման քարտ` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան. 3. Լիազոր մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը վերջնական որոշման մասին, հաստատելով, որ օտարերկրյա քաղաքացին, որի` ապաստանի տրամադրման դիմումի մերժման մասին վերջնական որոշում է կայացվել, չի կարող վերադառնալ իր ծագման կամ որևէ այլ երկիր` սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 52-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված չվերադարձելիության սկզբունքի համաձայն: Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը պատասխանատվություն է կրում այդ օտարերկրացու կացության կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծելու համար: Լիազոր մարմինն ապահովում է, որ Ոստիկանությունը տեղյակ լինի Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես մերժում ստացած բոլոր ապաստան հայցողների և ապաստան չստացած փախստականների մասին, որպեսզի նրանց թույլատրվի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների համաձայն: |