FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  77

Արգելադրված գույքի գնահատումը և հարկադիր իրացումը.
1. Արգելադրված գույքի իրացման նպատակով դրա շուկայական արժեքը սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում որոշում է հարկադիր կատարողը՝ հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է որոշել բաց աղբյուրների միջոցով.
2. Բաժնեմասերի, փայերի, բաժնետոմսերի և այլ արժեթղթերի, մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող կամ հատուկ գիտելիքներ պահանջող գույքի շուկայական արժեքը որոշվում է հարկադիր կատարողի նշանակած փորձագետի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
3. Սույն օրենքի իմաստով՝ անշարժ գույքի շուկայական արժեքը սահմանվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա հաշվարկված կադաստրային արժեքի չափով.
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
    1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնում սույն հոդվածի 3-րդ մասում նշված կադաստրային արժեքի մասին տվյալներ չկան.
    2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին.
5. Հարկադիր կատարողը դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշման և վարույթում երրորդ անձ ներգրավելու որոշման կայացման հետ միաժամանակ վարույթի համապատասխան մասնակիցներին գրավոր ծանուցում է սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին.
6. Արգելադրված գույքի հարկադիր իրացումը կազմակերպվում է աճուրդով, եթե սույն օրենքով հարկադիր իրացման այլ ընթացակարգ սահմանված չէ: