Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 380 8) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և հաստատում գործին մասնակցող անձանց կնքած հաշտության համաձայնությունը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. 2. Որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում. 3. Սնանկության գործերով կայացված որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է բողոքը` վերացնելով դատարանի որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում կամ վերացնում է որոշումը՝ հարցն ուղարկելով համապատասխան դատարան՝ նոր քննության. 4. Վճարման կարգադրության դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ վճարման կարգադրությունը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարելով վերաքննիչ բողոքը՝ վերացնում է վճարման կարգադրությունը. 5. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 380 Վերաքննիչ դատարանի լիազորությունները. 1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` 1) մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը. 2) բավարարում է վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին. 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. 4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից. 5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. 6) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճում է գործի վարույթը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. 7) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. |