Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1140 Հարակից իրավունքների սուբյեկտները. 1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները և հրատարակիչները. 2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին. 3. Հնչյունագրի նկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին. 4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին. 5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը. 6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին. 7. Հրատարակչական ձևավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին. 8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման իրավունքով կամ պայմանագրով անցնել այլ անձի: |