FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  23

Գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանումը.
1. Առևտրային, պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահպանվում են օրենքով սահմանված կարգով.
2. Հանձնաժողովի նախագահը, անդամները, հանրային ծառայողները և աշխատողները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով.
3. Սույն օրենքի իմաստով՝ ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկություններ են համարվում նաև Հանձնաժողովի հանրային ծառայողներին և աշխատողներին իրենց ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելու ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում՝ Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգերի անվտանգության գործիքների կիրառման, տեխնոլոգիական և ծրագրային լուծումների, ինչպես նաև վերահսկողության և հսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների.
4. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների ցանկ և պահպանության տարբեր աստիճաններ, ինչպես նաև դրանց օգտագործման կարգը.
5. Սույն հոդվածում նշված տեղեկությունների հրապարակման հետևանքով հասցված վնասը ենթակա է փոխհատուցման՝ օրենքով սահմանված կարգով: