FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  146

Ինքնավար մարմինների անդամների նշանակումը.
1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն այդ օրենքով նախատեսված մարմինները: Թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով։ Դիմումին կցվում են օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը թեկնածուի առաջադրման փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է իրավասու մարմին՝ նշելով պատճառների մասին.
2. Եթե ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու.
2.1. Եթե օրենքով նախատեսված է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձևավորում, և դրա անդամ նշանակելու իրավասությունը վերապահված է Ազգային ժողովի խմբակցություններին կամ Ազգային ժողովի խորհրդին, ապա մրցութային խորհրդի կազմավորման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի խմբակցությունները կոնսենսուսով ընդունված որոշմամբ նշանակում են մրցութային խորհրդի անդամի մեկ թեկնածու.
2.2. Եթե Ազգային ժողովի խմբակցությունները սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չեն նշանակում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, մրցութային խորհրդի անդամին նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից.
3. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  146

4. Ինքնավար մարմնի անդամի նշանակման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով.
5. Ինքնավար մարմնի անդամը նշանակվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: