FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  413

Սանիտարական կանոնները կամ հիգիենիկ նորմատիվները խախտելը.
1. Սանիտարական կանոն կամ հիգիենիկ նորմատիվ խախտելն այն անձի կողմից, որը պատասխանատու է այդ կանոնի կամ նորմատիվի պահպանման համար, որն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
    1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ 2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: