FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  44

Սահմանադրական դատավարության մասնակիցները և հրավիրյալները.
1. Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`
    1) դատավարության կողմերը`
    ա. դիմողը` սույն օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կամ պարտականություն ունեցող մարմինները և անձինք,
    բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք.
    2) վկան, փորձագետը և թարգմանիչը.
    3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են դատավարության կողմի իրավունքներից.
2. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել Սահմանադրական դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը: Դատաքննության ընթացքում նրանք կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի՝ իրենց ուղղած հարցերի վերաբերյալ: