FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Աշխատուժի տեղաշարժը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականությունը.
2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`
    1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.
    2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքերում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ.
    3) իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ և լիազորություններ.
3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը` նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
4. Ծառայության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժեր՝ զբաղվածության պետական ծրագրերի և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում: