FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Ազատ տնտեսական գոտում հարկային, մաքսային և արժութային կարգավորումները, ազատ տնտեսական գոտում գործող արտոնությունները.
1. Ազատ տնտեսական գոտու տարածքում գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, որի էությունը շահագործողներին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման համար ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող՝ առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ.
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել ազատ տնտեսական գոտու տարածքում կամ դրա տարածքի մի մասում.
3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ազատ տնտեսական գոտու տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով.
4. Ազատ տնտեսական գոտու տարածքում կարող են տեղակայվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված՝ ԵԱՏՄ ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները, ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ժամկետը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողությունները, մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկություններն ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը, մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների առաջացումն ու դադարեցումը և դրանց վճարման ժամկետը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, ապրանքների մաքսային արժեքը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման պայմանները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցումը սահմանվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով.
6. Ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների, ինչպես նաև շահագործողների և քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ սուբյեկտների միջև իրականացվող գործարքների արժութային կարգավորումն իրականացվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: