Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 Կուսակցությունների պետական ֆինանսավորումը. 1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը (պետական սուբսիդավորումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նպատակ ունենալով խթանելու որոշակի հանրային աջակցություն ունեցող և եկամտի այլ էական աղբյուրներ չունեցող կուսակցությունների կենսունակությունն ու ինքնուրույնությունը: Այդ ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով. 2. Պետական ֆինանսավորումը կազմված է երկու մասից՝ պետական ընդհանուր ֆինանսավորում և պետական նպատակային ֆինանսավորում։ Յուրաքանչյուր տարվա համար պետական ընդհանուր ֆինանսավորումը կուսակցություններին տրամադրվում է կիսամյակային սկզբունքով, բայց ոչ շուտ, քան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումը։ Պետական նպատակային ֆինանսավորումը յուրաքանչյուր տարվա համար տրամադրվում է միանվագ՝ պայմանավորված կուսակցությունների կառուցվածքով և գործունեությամբ. 3. Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը: Պետական ֆինանսավորումը հատկացվում է միայն այն կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ընտրական արգելապատնեշը։ Պետական ֆինանսավորում չի հատկացվում այն կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը, որի ակտիվների արժեքը, ըստ կուսակցության տարեկան հաշվետվության, գերազանցում է պետական բյուջեով տվյալ տարում բոլոր կուսակցությունների պետական ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումարի հնգապատիկը. 4. Պետական բյուջեի միջոցները սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությանը բաշխվում են հետևյալ բանաձևով․ 1) 2-ից մինչև 5 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց․ |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 2) 5-ից մինչև 20 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչև 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ 5-ից մինչև 20 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով․ 3) 20 և ավելի տոկոս ձայներ ստանալու դեպքում` մինչև 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, 5-ից մինչև 20 տոկոսի սահմաններում՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով, իսկ 20 տոկոսը գերազանցող սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի մեկ քառորդի չափով. 5. Յուրաքանչյուր կուսակցության համար պետական ընդհանուր ֆինանսավորման ծավալը հավասար է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանաձևի հաշվարկով ստացված գումարի 80 տոկոսին. 6. Յուրաքանչյուր կուսակցության համար պետական նպատակային ֆինանսավորման ծավալը հավասար է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանաձևի հաշվարկով ստացված գումարի 20 տոկոսին. 7. Եթե հաշվետու տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը գերազանցում է 40 տոկոսը, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման կեսը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 20-40 տոկոս, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մեկ քառորդ մասը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը պակաս է 20 տոկոսից, ապա կուսակցությանը պետական նպատակային ֆինանսավորման կեսը չի տրամադրվում։ |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 8. Կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մյուս կեսը, եթե կուսակցությունը հաշվետու տարում ունեցել է տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն կեսում։ Սույն մասով նախատեսված նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում կուսակցության տարածքային ներկայացվածության և տարածքային ստորաբաժանումների գործունեության ապահովման նպատակով։ 11. Սույն հոդվածի 7-8-րդ մասերով նախատեսված նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումը պետք է արտացոլվի կուսակցության տարեկան հաշվետվության մեջ՝ այն ներկայացնելով հաշվետվությանը կից հավելվածով։ Եթե հաշվետվության ստուգումից հետո պարզվում է, որ կուսակցությունը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել հաշվետու տարում սույն հոդվածի 7-8-րդ մասերով նախատեսված պահանջները կամ կատարել է նշված պահանջներից միայն մեկը կամ մի քանիսը, ապա հաշվետու տարվան հաջորդող տարվա համար նպատակային ֆինանսավորումը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ (չկատարված պահանջների մասով) չի տրամադրվում։ Պետական նպատակային ֆինանսավորումը տրամադրելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունում է որոշում, որի մասին ընդունման օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը. 12. Եթե կուսակցությունն իր գույքը հանձնում է վարձակալության կամ բանկային ավանդից ստանում է տոկոսներ կամ եկամուտներ է ստանում իր հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ, ապա հաջորդ տարում կուսակցությանը տրվող պետական ֆինանսավորումը նվազեցվում է վարձակալության, բանկային ավանդի կամ իր հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ ստացված և կուսակցությանը փոխանցված եկամտի չափով։ Եթե տվյալ տարում գույքի վարձակալության, բանկային ավանդի կամ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ կուսակցության ստացած եկամուտը գերազանցում է պետական ֆինանսավորումը, ապա հաջորդ տարվա համար կուսակցության պետական ֆինանսավորումը դադարեցվում է։ |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 13. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության գույքի վարձակալությունից, բանկային ավանդից կամ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությամբ ստացված և կուսակցությանը փոխանցված եկամտի մասին տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարություն. 14. Պետական ֆինանսավորման միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ. 15. Սույն հոդվածով նախատեսված՝ կուսակցությունների պետական ֆինանսավորումն իրականացվում է տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամանակահատվածում և դադարեցվում Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման ամսվա համար կուսակցության պետական ֆինանսավորման հաշվարկն իրականացվում, և ֆինանսավորումը փոխանցվում է ըստ օրերի քանակի՝ մինչև տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը. 16. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման պետական գրանցման օրվանից, ինչպես նաև կուսակցության գործունեության արգելման մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է: |