Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59.3 Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը. 1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին, և պահպանվում են օրենքով սահմանված տեղեկությունները։ Այդ տեղեկությունները համարվում են հանրամատչելի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ. 2. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելվում է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվները, կամ եթե այդ իրավաբանական անձն ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորություններ, բացառությամբ, եթե ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել նշված պարտավորությունների կառավարման մասով իրավասու մարմնի որոշմամբ, կամ եթե ունի պարտավորություններ համայնքի հանդեպ, բացառությամբ, եթե իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել համայնքի ավագանու որոշմամբ, ինչպես նաև կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն. 3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի գործադիր մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ռեդոմիցիլացման մասին որոշում ընդունելուց հետո պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի պարտատերերին, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին իրականացնել հրապարակային ծանուցում՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման վերջնական գրանցումից առնվազն երեք ամիս առաջ, եթե ավելի երկար ժամկետ չի սահմանվել ռեդոմիցիլացման մասին որոշմամբ. 4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձի պարտատերերը մինչև ռեդոմիցիլացման վերջնական գրանցումն իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու ռեդոմիցիլացումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը և հատուցելու վնասները. 5. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը մինչև նշված ժամկետի ավարտը բավարարում է Հայաստանի Հանրապետության և համայնքի հանդեպ պարտավորությունները և պարտատերերի վաղաժամկետ պահանջները։ |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59.3 6. Պարտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դադարեցման վերաբերյալ պահանջը ներկայացվում է դատարան մինչև ռեդոմիցիլացման պետական գրանցումը։ Եթե պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա, և պարտապանը չի կարող այն բավարարել անմիջապես և հատուցել վնասները, կամ եթե պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաև եթե կան ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվճարունակության հիմքեր, ապա դատարանը ռեդոմիցիլացումը դադարեցնում է մինչև նշված հիմքերի վերացումը. 7. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման դիմումը և օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը, մասնավորապես՝ պարտավորությունների բավարարման վերաբերյալ ապացույցները կամ իրավաբանական անձի պարտատերերին ռեդոմիցիլացման մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային ծանուցում իրականացնելու մասին, սնանկության վարույթում չգտնվելու վերաբերյալ տեղեկանքը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին. 8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դիմումին կից չեն ներկայացվում նույն կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը, ապա փոխօգնության կարգով նշված տեղեկատվությունը գրանցում իրականացնող մարմինն օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ստանում է դրան տիրապետող պետական մարմիններից: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59.3 9. Օրենքով սահմանված դիմումը, փաստաթղթերը և այլ տվյալները գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձին տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի՝ ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ: Ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթղթի ձևը և բովանդակությունը սահմանում է օրենքով նախատեսված լիազորված մարմինը. 10. Այլ պետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից տրված շարունակականության նախնական փաստաթուղթը կամ շարունակականության փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացվում է գրառում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման մասին: |