Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 14 Միջազգային համագործակցությունը. 1. Լիազոր մարմինը և պետական իրավասու մարմինները փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև նախորդող հանցագործությունների դեմ պայքարի նպատակով համագործակցում են միջազգային կառույցների և արտասահմանյան երկրների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով. 2. Լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են բացառապես փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև նախորդող հանցագործությունների դեմ պայքարի նպատակներով. 3. Լիազոր մարմինն իրավասու չէ որևէ երրորդ անձի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու կամ օգտագործման տրամադրելու միջազգային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկությունները` առանց այդ տեղեկությունները տրամադրած օտարերկրյա կառույցի կամ մարմնի նախնական համաձայնության. 4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ: |