FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  18

Շահագործողի մասին տեղեկությունները և սեփականատիրոջ փոխվելը.
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի սեփականատերը օդանավը այլ անձի շահագործման տրամադրելու դեպքում պարտավոր է մինչև օդանավի տրամադրումը դրա և օդանավի գտնվելու վայրի մասին տեղեկությունները տրամադրել կոմիտեին.
2. Օդանավերի վերաբերյալ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների փոփոխությունների մասին օդանավի սեփականատերը կամ օդանավ շահագործողը պարտավոր է հայտնել կոմիտեին: Օդանավի սեփականատիրոջ փոխվելու դեպքում նախկին սեփականատերը նույնպես պարտավոր է այդ փոփոխության մասին հայտնել կոմիտեին.
3. Եթե օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը շահագործելու իրավունքով գտնվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի տրամադրության տակ, ապա վերջինս պարտավոր է կոմիտեին տրամադրել օդանավին վերաբերող փաստաթղթերն ու համապատասխան պայմանագիրը, ինչպես նաև տեղեկացնել պայմանագրում ցանկացած փոփոխության մասին: Նմանատիպ օտարերկրյա օդանավերի և դրանց շահագործողների ցանկը (օտարերկրյա օդանավ շահագործողների ցանկ) վարում է կոմիտեն.
4. Կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Չիկագոյի կոնվենցիայի սահմանած կարգով այլ պետության համապատասխան մարմինների հետ պայմանագրային համաձայնությամբ ստանձնել օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանցից բխող պարտավորություններ այդ պետությունում գրանցված օդանավի առնչությամբ, եթե նման օդանավը շահագործվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից վարձակալության կամ այլ պայմանագրային հիմունքներով: Կոմիտեն կարող է նմանատիպ պայմանագրի հիման վրա այլ պետության ավիացիոն իշխանություններին փոխանցել օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանից բխող պարտավորությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի առնչությամբ, եթե նման օդանավը վարձակալության կամ այլ պայմանագրային հիմունքներով շահագործվում է այնպիսի օդանավ շահագործողի կողմից, որի գործունեության հիմնական վայրը, իսկ եթե այդպիսին չկա՝ մշտական գրանցման վայրը, գտնվում է այլ պետությունում: Սույն մասի համաձայն կնքված պայմանագրերը ենթակա են գրանցման ԻԿԱՕ-ի խորհրդում: