FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35.9

Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները.
1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային կայք և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված հաշիվ.
2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ինտերնետային կայքում հրապարակվում են աճուրդի մասնակցության կանոնակարգն ու պայմանները.
4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչև աճուրդի նախորդ օրը՝ ժամը 16:00-ն, գրանցվում է ինտերնետային կայքում՝ նշելով և կցելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման վկայականը և հարկ վճարողի հաշվառման համարը), եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոնակարգով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, որով մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին.
5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային հայտ ներկայացնելու և վճարումներ կատարելու գործընթացը սահմանվում է աճուրդի կանոնակարգով.
6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: