FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Ընկերության գույքը. Ընկերության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համայնքային և պետական սեփականություն համարվող ոռոգման համակարգերը, համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ, ըստ սպասարկման տարածքների, օգտագործման իրավունքով հանձնվում են Ընկերությանը: Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան քսանհինգ տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընկերությունների գույքը կարող է օտարվել, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Ընկերության Ժողովի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: Ընկերության անդամն Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով: Ընկերության անդամ ջրօգտագործողն Ընկերության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի: