Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 21 Մաքսային մարմինների կողմից ընդունվող՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները, ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ու պարզաբանումները. 1. Համապատասխան անձանց դիմումով մաքսային մարմինները կարող են իրականացնել ապրանքների դասակարգում նախքան դրանց մաքսային հայտարարագրումը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համաձայն ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ (այսուհետ՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ) և չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներ ընդունելու միջոցով. 2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներն ընդունվում են սույն գլխին համապատասխան. 3. Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ձևով, կարգով ու ժամկետներում: Այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային մարմինները մաքսային հայտարարագրում իրականացնելու նպատակով ընդունում են ապրանքների դասակարգման վերաբերյալ նշված որոշումները սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածին համապատասխան նախատեսված առանձնահատկություններով, սահմանվում է Հանձնաժողովի կողմից և, Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 4. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները կիրառվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմիններն ընդունել են ապրանքների դասակարգման մասին այդպիսի նախնական որոշումներ, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ նաև այլ անդամ պետությունների տարածքներում: Ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքների ծածկագրերի վերաբերյալ տվյալները, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, նշվում են ապրանքների հայտարարագրերում՝ ապրանքների դասակարգման մասին ընդունված նախնական որոշումներին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 21 Այն ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան մաքսային հայտարարագրման դեպքում, որոնք Միության մաքսային սահմանով տեղափոխվում են չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում և որոշակի ժամանակահատվածի ընթացքում Միության մաքսային սահմանով տեղափոխվում են մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով, և որոնց նկատմամբ ընդունվել են ապրանքների դասակարգման մասին նախնական որոշումներ, կարող են նշվել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրերի մասին տեղեկություններ, որոնք նշված են ապրանքների դասակարգման մասին այդ նախնական որոշումներում. 5. Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները կիրառվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմիններն ընդունել են այդպիսի որոշումներ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 21 Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները կիրառվում են նաև այլ անդամ պետությունների տարածքում մաքսային հայտարարագրման ժամանակ՝ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող այն ապրանքների բաղադրիչների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, որոնք նշված են այդպիսի որոշումներում և որոնք այդ որոշումների գործողության ժամկետների ընթացքում տեղափոխվում են Միության մաքսային սահմանով՝ մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով և հասնում այդպիսի որոշումներ ընդունած մաքսային մարմինների անդամ պետություն: Այդ ապրանքների բաղադրիչների մաքսային հայտարարագրման ժամանակ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին ընդունված որոշումներին համապատասխան՝ տարանցման հայտարարագրերում կարող են նշվել կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքների ծածկագրերի վերաբերյալ տվյալները՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի. 6. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակներով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինները կարող են ընդունել որոշումներ և տալ պարզաբանումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մաքսային մարմիններն ապահովում են այդ որոշումների և պարզաբանումների հրապարակումը: Նշված որոշումներն ու պարզաբանումները պարտադիր են այն անդամ պետության տարածքում ապրանքների դասակարգում իրականացնելիս, որի մաքսային մարմնի կողմից դրանք ընդունվել են: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 21 7. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակներով՝ ապրանքների առանձին տեսակը ենթադրում է դասակարգման այնպիսի ընդհանուր հատկանիշներ ունեցող ապրանքների ամբողջություն, որոնք հնարավորություն են տալիս որոշակի անվանումների, որոշակի մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների (արտիկուլների) պատկանող, փոփոխությունների ենթարկված և այլ նմանատիպ առանձնահատկություններ ունեցող ապրանքները դասել մեկ ծածկագրի՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: |