FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  61

Պահուստային ակտիվներ ձևավորելու պահանջը.
1. Թողարկողը պարտավոր է ձևավորել պահուստային ակտիվներ թողարկված թոքենների արժեքը կցված ակտիվների նկատմամբ կայուն պահելու նպատակով.
2. Պահուստային ակտիվները պետք է ձևավորվեն և կառավարվեն այնպես, որ նվազեցնեն ակտիվի կամ ակտիվների (որոնց կցված են թոքենները) հետ կապված ռիսկերը, ինչպես նաև թոքենները մարելու հետ կապված իրացվելիության ռիսկերը.
3. Երկու և ավելի տեսակի թոքեններ թողարկողը պարտավոր է ձևավորել և պահել առանձին պահուստային ակտիվներ յուրաքանչյուր տեսակի թոքենի համար.
4. Թոքենների թողարկման կամ մարման դեպքում պահուստային ակտիվները համապատասխանաբար ավելացվում կամ նվազեցվում են համարժեք չափով.
5. Պահուստային ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան թողարկված, բայց չմարված թոքենների ընդհանուր արժեքը: Պահուստային ակտիվների ընդհանուր շուկայական արժեքի հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով.
6. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել թոքենների արժեքը կայուն պահելու քաղաքականություն կամ ներքին կանոնները, որոնք պետք է ներառեն առնվազն հետևյալը.
    1) ակտիվը կամ ակտիվների խմբի կառուցվածքը, որին կցվել են թոքենները.
    2) պահուստային ակտիվների կառուցվածքը, այդ թվում՝ ակտիվների տեսակները և դրանց կշիռները.
    3) ռիսկերի, այդ թվում՝ պահուստային ակտիվների վարկային, շուկայական, իրացվելիության ռիսկերի մանրամասն նկարագրությունը.
    4) թոքենների թողարկման և հետգնման կամ մարման և դրանց համապատասխան պահուստային ակտիվների ավելացման և նվազեցման ընթացակարգը.
    5) պահուստային ակտիվների ներդրումային քաղաքականությունը.
    6) թողարկված, բայց չմարված թոքենների ձեռքբերման և պահուստային ակտիվների հաշվին դրանց մարման գործընթացի նկարագրությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  61

7. Թողարկողի պահուստային ակտիվների համապատասխանությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին գնահատվում է աուդիտ իրականացնող անձի կողմից տարին մեկ անգամ՝ սկսած թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակման պահից: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել թողարկողին.
8. Թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված աուդիտորական կարծիքը այն ստանալուց անմիջապես հետո: