Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 177 Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը. 1. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի արտահոսքի ծավալների հիման վրա՝ 1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների սահմաններում արտանետված վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ կրկնապատիկ դրույքաչափերի) արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները. 2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները գերազանցող՝ վնասակար նյութերի և միացությունների փաստացի արտահոսքի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները. 3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում վնասակար նյութերի և միացությունների փաստացի արտահոսքի ամբողջ ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները. 4) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի արտահոսքի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտահոսքի՝ այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 177 5) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտահոսքի՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները. 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման և ջրային ռեսուրս վնասակար նյութեր և (կամ) միացություններ արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է ջրային ռեսուրս արտահոսվող կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Կառավարությունը. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում: |