Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Թափոնների գործածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ա) թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը. բ) թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը. գ) սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման, թափոնների հավաքման և օգտահանման խթանման տնտեսական մեխանիզմների ապահովումը. դ) թափոնների հաշվառման, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգի սահմանումը. ե) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգի սահմանումը. զ) վտանգավոր և արգելված թափոնների ցանկերի սահմանումը. է) թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման կարգի սահմանումը. ը) վնասազերծված և օգտահանման ոչ ենթակա թափոնների տեղադրման օբյեկտների ստեղծման ապահովումը. թ) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը. ժ) աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը. ժա) օրենքով նախատեսված այլ լիազորություններ։ |