FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  59

Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը ներկայացնելը.
1. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից.
2. Լիազոր մարմինը երկրորդ դիմումն ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ.
3. Լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի քննությունն իրականացնում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.
    1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատճառներով նոր հանգամանքներ.
    2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել առաջին դիմումի քննության ընթացքում.
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում լիազոր մարմինը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում.
5. Դիմումն առանց քննության թողնելու մասին լիազոր մարմնի որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում՝ ծանուցվելու օրվանից սկսած՝ 15 օրվա ընթացքում.
6. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած և վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում: