FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  148

Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը.
1. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝
    1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.
    2) նա հրաժարական է տվել.
    3) նա դուրս է եկել կամ հեռացվել է խմբակցությունից, եթե պաշտոնում ընտրվել է միայն այդ խմբակցության առաջադրմամբ.
2. Ազգային ժողովի նախագահի՝ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից ընտրված տեղակալի լիազորությունները դադարում են նաև այն դեպքում, երբ նրա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր: