FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  78

Հարկադիր աճուրդի կազմակերպումը.
1. Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում.
2. Առաջին հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է դրա շուկայական արժեքի 80 տոկոսի չափով, բացառությամբ թանկարժեք մետաղների և քարերի, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերի, ինչպես նաև դրանց ջարդոնի կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքների, որոնց մեկնարկային գինը սահմանվում է շուկայական արժեքի 90 տոկոսի չափով.
3. Հարկադիր աճուրդը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի (այսուհետ սույն գլխում՝ համակարգ) կիրառմամբ Ծառայության աճուրդի ինտերնետային կայքի (այսուհետ սույն գլխում՝ կայք) միջոցով.
4. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշման կայացումից հետո՝ ոչ շուտ, քան երկու շաբաթ անց, իսկ շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ ոչ շուտ, քան մեկ շաբաթ հետո՝ աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի լոտի նկարագրությունը, ներառյալ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքներն ու սահմանափակումները, շրջանառության սահմանափակումները, լոտի գնահատված շուկայական արժեքը և մեկնարկային գինը, աճուրդի սկզբի և ավարտի ժամկետները, աճուրդին մասնակցելու, լոտն ուսումնասիրելու, աճուրդում հաղթողին որոշելու, հարկային գործակալ հանդիսանալու դեպքում՝ աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարման կարգերը.
5. Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձինք կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դրամարկղ կամ համապատասխան հաշվին և գրանցվում են համակարգում.
6. Հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  78

7. Օրենքով նախատեսված՝ գույքի հարկադիր իրացումը բացառող դեպքերում գույքը հարկադիր աճուրդից հանվում է, աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, և գույքը չի ներկայացվում կրկնակի հարկադիր աճուրդի.
8. Հարկադիր աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ աճուրդում հաղթողի և նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների: