FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  173

Նոր պատասխանող ներգրավելը.
1. Հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը և հիմնավորումները.
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում.
2. Նոր պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում՝ այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ նոր պատասխանողին.
3. Նոր պատասխանողին գործին ներգրավելու դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները: