FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  383

Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը.
1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ որոշում է կայացնում, եթե՝
    1) վճիռը բեկանելիս և փոփոխելիս որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով որևէ պահանջի՝ որոշման եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.
    2) վճիռը բեկանելիս և փոփոխելիս լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
    3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.
    4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը.
2. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշման վրա տարածվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի կանոնները.
3. Լրացուցիչ որոշումը կամ այն կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով.
4. Վերաքննիչ դատարանը չի կարող լրացուցիչ որոշում կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է վճռաբեկ բողոք.
5. Վերաքննիչ դատարանի որոշումը լրիվ բեկանելու դեպքում լրացուցիչ որոշումը կորցնում է իր ուժը, իսկ վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու դեպքում վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը կորցնում է իր ուժը, եթե վերաբերում է բեկանված մասին: