FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

10. Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով.
11. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն կիրառվում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի նշանակման գործընթացի նկատմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Գլխավոր դատախազի տեղակալին ներկայացվող պահանջները և նրա նշանակման կարգը.
1. Գլխավոր դատախազի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական որակներ և բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուց հետո իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն ունեցող անձը: Գլխավոր դատախազի տեղակալ չի կարող նշանակվել այն անձը, որը նախկինում դատախազի, դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման հետևանքով: 3. Եթե գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն, ապա նա, գլխավոր դատախազի կողմից, խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ, կարող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ՝ առանց սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվող մրցույթի: Սույն մասով գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու դեպքում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուները (թեկնածուն) ընտրվում են (է) որակավորման հանձնաժողովի կողմից՝ սահմանած կարգով անցկացվող մրցույթի միջոցով՝ գաղտնի քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Գլխավոր դատախազը գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներից մեկին նշանակում է գլխավոր դատախազի տեղակալ.
4. Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև իրավունք ունի ներկայացնելու երաշխավորագրեր, ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

5. Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրան հաջորդող յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատախազության կայքէջում հրապարակում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մրցույթն անցկացնելու վայրը, օրը և ժամը, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը: Տվյալ պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, և ոչ ավելի, քան մեկ ամիս է.
6. Հայտերի ընդունման մերժման վրա տարածվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված նորմերը.
6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին։ Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաև գլխավոր դատախազին.
7. Մրցույթն անցկացնում է որակավորման հանձնաժողովը թեկնածուի հետ անցկացվող հարցազրույցի միջոցով հետևյալ փուլերով՝
    1) յուրաքանչյուր թեկնածուի փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրություն: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ, իսկ որակավորման հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ թեկնածուին՝ նրա մասնագիտական փորձառությունը, աշխատանքային ձեռքբերումները, գիտական հետաքրքրությունները, տվյալ պաշտոնում նրա մոտիվացիան, ակնկալիքները և այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

2) դատախազի վարքագծի կանոններին և ղեկավարման ու կառավարչական հմտություններին վերաբերող իրավիճակի ներկայացմամբ թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատախազի վարքագծի կանոնների և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտությունների տիրապետման, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում, վերլուծական կարողություններ և այլն).
    3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումներ և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ.
7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը.
8. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.
9. Գլխավոր դատախազի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու կամ որակավորման հանձնաժողովի՝ սույն հոդվածի 3-րդ մասով ընտրված թեկնածուների թվից գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու դեպքերում, ինչպես նաև եթե մրցույթի արդյունքներով որակավորման հանձնաժողովը չի ընտրում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու, ապա սույն հոդվածով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, եթե այդ ժամկետում գլխավոր դատախազը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի տեղակալ չի նշանակում: