Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացություններն են՝ ինովացիա` տնտեսական շրջանառության մեջ օգտագործվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի կամ ծառայության տեսքով իրացում գտած վերջնական արդյունք. ինովացիոն նախագիծ` գիտական հետազոտությունների, մշակումների, փորձակոնստրուկտորական աշխատանքների կամ այլ գիտատեխնիկական արդյունքի օգտագործմամբ, տնտեսական շրջանառության մեջ իրացվելուն, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված ծառայության կամ արտադրանքի ստեղծմանն ուղղված գործունեության նախագիծ. պետական ինովացիոն քաղաքականություն` տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս` ուղղված ինովացիոն գործունեության զարգացմանն ու խթանմանը. վենչուրային հիմնադրամ` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված կազմակերպություն, որի նպատակն է արտադրության մեջ նոր արտադրատեսակների, բարձր տեխնոլոգիաների ստեղծման, յուրացման, փոխանցման ֆինանսավորումը: Վենչուրային հիմնադրամների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով. ինովացիոն ենթակառուցվածք` ինովացիոն գործունեության իրականացմանը նպաստող կազմակերպություններ` գիտաինովացիոն կենտրոններ, բիզնեսի ինկուբատորներ, տեխնոպարկեր, հիմնադրամներ և մասնագիտացված այլ կազմակերպություններ. գիտաինովացիոն կենտրոն` գիտնականների, մասնագետների, բարձր որակավորում ունեցող աշխատուժի, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնացմանը նպատակաուղղված գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների, ինստիտուտների, տեխնոպարկերի, բիզնեսի ինկուբատորների, արտադրական և այլ կազմակերպությունների` պայմանագրային հիմունքներով ստեղծված միություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 տեխնոպարկ` իրավաբանական անձ կամ համատեղ գործունեության վերաբերյալ պայմանագրային հիմունքներով կազմակերպված իրավաբանական անձանց (մասնակիցների) միություն, որի գլխավոր խնդիրն է ինովացիոն միջավայրի ձևավորման` համապատասխան նյութատեխնիկական, ֆինանսական բազայի ստեղծման միջոցով ներդրումային և ինովացիոն ծրագրերի իրականացումը, գիտատար մշակումների, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքի արտադրությանն ուղղված գործունեությունը. բիզնեսի ինկուբատոր` նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկություններին և սկսնակ ձեռնարկատերերին օժանդակելու նպատակով ստեղծված կազմակերպություն, որը կարող է լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ գործել տեխնոպարկի կազմում. պետական ինովացիոն ծրագիր` ինովացիոն նախագծերի և միջոցառումների ամբողջություն, որի իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ. լիազոր մարմին` ինովացիոն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին: |