Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Գործակալությունը. 1. Պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը. 1.1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրավահաջորդը. 2. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը. 3. Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Նախարարը` օրենքով սահմանված կարգով. 4. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և գործակալության կանոնադրության հիման վրա. 5. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: |