Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները. 1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը` 1) իրականացնում է իր ինքնավարությունը ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով. 2) ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում. 3) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը. 4) իրավունք ունի օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության. 2. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝ 1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը. 2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը. 3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը. 4) ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը. 5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը. 6) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունը և իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը. 7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը. 8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը. 9) ֆինանսների կառավարում, ներառյալ՝ աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուսման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամադրում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 10) հետբուհական կրթության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ՝ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանում է կրթաթոշակներ: Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 4. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին: Կառավարության սահմանած կարգով և դեպքերում ուսման վճարի 30-100 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, և այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից։ Պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը։ Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, ինչպես նաև նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 4.1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին. 1) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս. 2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս. 3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս. 4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս. 5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 8) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողներին՝ առնվազն 20 տոկոս. 9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 4.2. Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ: Սույն հոդվածով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը. 4.3. Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում: Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած. 4.4. Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ տարվա ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են հաշվետվություն կրթության պետական կառավարման լիազորված մարմին: Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը. 5. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձևավորման հարցում: Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը օտարերկրյա պետությունների կրթական կառավարման համապատասխան մարմինների հետ կնքած պայմանագրերով, համաձայնագրերով իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ինչպես նաև մասնագետների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ, ծրագրեր, օտարերկրյա պետություններում ստեղծում է մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և այլն. 7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության և պետության առջև: Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ: |