Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 49 Նիստի ընթացակարգը. 1. Դատական նիստերի դահլիճ Սահմանադրական դատարանի դատավորների մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ. 2. Նախագահողը նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը. 3. Նախագահողը նիստի քարտուղարության միջոցով պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը։ Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա աշխատակարգային որոշում է ընդունում այն հետաձգելու մասին։ Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո դրա նոր դատաքննությունը վերսկսվում է ընդհատման պահից. 4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները. 5. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ և իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները, առարկությունները, պարզաբանումները կամ պատասխանները ներկայացնում են հոտնկայս: Սույն մասով նախատեսված կանոններից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ. 6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները. 7. Զեկուցման ավարտից հետո Սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է աշխատակարգային որոշում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել։ Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ։ |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 49 8. Նիստին ներկա անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել լռություն, Սահմանադրական դատարանի` գործով որոշումներն ու եզրակացություններն ունկնդրել հոտնկայս: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ. 9. Սահմանադրական դատարանի` դատական նիստերի դահլիճից դուրս գալու պահին բոլոր ներկաները կանգնում են: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ: |