FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  117

Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը.
1. Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա մարմնի ղեկավարը այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է այդ անձին և տեղեկացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին.
2. Ծանուցագրում սահմանվում են խախտումները վերացնելուն ուղղված միջոցառումները և խախտումները վերացնելու ու այդ մասին համապատասխան լիազոր մարմնին տեղեկացնելու ժամկետները.
3. Ծանուցագրով պահանջվում է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ գործունեության անհապաղ դադարեցում մինչև ծանուցագիրը տալու հիմք հանդիսացած խախտումների վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին.
4. Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
5. Եթե սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը ծանուցագրում նշված ժամկետներում չի իրականացնում համապատասխան լիազոր մարմնի ծանուցագրում նշված միջոցառումները, ապա համապատասխան լիազոր մարմինն ապահովում է ծանուցագրում նշված միջոցառումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի պահանջների խախտումը վերացնելու, այդ թվում` ջրային ռեսուրսներին հասցված վնասը նվազեցնելու, ազգային ջրային պաշարի մեծությունը կամ ջրերի որակի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը պահպանելու համար: Այդ դեպքում համապատասխան լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարած ծախսերը փոխհատուցելու համար այն անձանցից՝
    1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են սույն օրենսգրքի պահանջների խախտման համար.
    2) հողի սեփականատիրոջից, որն օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել սույն օրենսգրքի պահանջների խախտումը.
    3) որոնք իրավունք են ունեցել օգտագործելու հողն այն պահին, երբ տեղի է ունեցել խախտումը.
    4) որոնց անփութության հետևանքով չի կանխվել սույն օրենսգրքի պահանջների խախտումը: