Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 118.2 Գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը և ժամկետները. 1. Գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ. 2) հայցվորը հրաժարվել է պահանջից. 3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն. 2. Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում և հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև չորս ամիս ժամկետով: |