FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  163

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ընթացքը.
1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է դռնփակ.
2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ժամանակ գլխավոր դատախազը, իսկ անհնարինության դեպքում նրա տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին և ներկայացնել միջնորդությունը.
3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդության քննության ժամանակ դատավորն իրավունք ունի ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդին հարցի քննության համար ներկայացված բոլոր փաստաթղթերին և նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու, ինչպես նաև հանդես գալու փաստաբանի միջոցով.
4. Եթե դատավորը չունի փաստաբան, նրա շահերը ներկայացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունն ստանալու պահից անհապաղ իր որոշմամբ ներգրավում է հանրային պաշտպանի։ Դատավորն իրավունք ունի հրաժարվելու հանրային պաշտպանից.
5. Դատավորը մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննությանը: Անհարգելի պատճառով Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցը քննում է դատավորի բացակայությամբ: