FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  144

Դատական նիստի դահլիճից հեռացնելը.
1. Դատական նիստի ընթացքում կիրառված նկատողության պահանջները չկատարելու դեպքում դատարանը կարող է դատական վարույթի մասնակցին (բացառությամբ դատախազի, որպես պաշտպան կամ լիազոր ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի) կամ դատական նիստին ներկա այլ անձին հեռացնել դատական նիստի դահլիճից մինչև տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը.
2. Անձին դատական նիստի դահլիճից հեռացնելու կարգադրությունը մտցվում է դատական նիստի արձանագրության մեջ.
3. Եթե դատական նիստի դահլիճից հեռացված վարույթի մասնակցի բացակայությամբ դատական նիստը շարունակելն անհնար է, ապա դատարանը հետաձգում է դատալսումները.
4. Մեղադրյալին դատական նիստի դահլիճից առաջին և երկրորդ անգամ հեռացնելու դեպքում դատալսումները հետաձգվում են: Մեղադրյալին դատական նիստի դահլիճից հեռացնելու` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետագա առկայության դեպքում դատարանը մեղադրյալին հեռացնում է դատական նիստի դահլիճից` շարունակելով տվյալ դատական նիստը.
5. Դատական նիստի դահլիճից հեռացված մեղադրյալին դատարանը հնարավորություն է ընձեռում հանդես գալու եզրափակիչ ելույթով և եզրափակիչ հայտարարությամբ, իսկ անազատության մեջ պահվող մեղադրյալին՝ նաև մասնակցելու վերդիկտ կամ դատավճիռ հրապարակելու նիստին: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետագա առկայության դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալին դարձյալ հեռացնելու դատական նիստի դահլիճից` շարունակելով տվյալ դատական նիստը.
6. Դատական նիստի դահլիճից հեռացնելու կարգադրությունն անհապաղ և կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է հարկադրաբար՝ դատական կարգադրիչների միջոցով: