Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 539 Վնասների հաշվարկը պայմանագիրը լուծելիս. 1. Եթե գնորդը վաճառողի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն ողջամիտ գնով գնել է ապրանք` պայմանագրով նախատեսվածի փոխարեն, ապա նա կարող է վաճառողին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով. 2. Եթե վաճառողը գնորդի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո` ողջամիտ ժամկետում, այլ անձի` պայմանագրով նախատեսվածից ավելի ցածր, սակայն ողջամիտ գնով վաճառել է ապրանք, ապա վաճառողը կարող է գնորդին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով. 3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով պայմանագիրը լուծելուց հետո, լուծված պայմանագրի փոխարեն գործարք չի կնքվել, և եթե տվյալ ապրանքն ունի ընթացիկ գին, կողմը կարող է վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և պայմանագիրը լուծելու պահին ընթացիկ գների միջև տարբերության չափով. 4. Ընթացիկ է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանուն ապրանքի համար այն վայրում, որտեղ պետք է իրականացվեր ապրանքի հանձնումը: Եթե այդ վայրում բացակայում է ընթացիկ գինը, ապա կարող է օգտագործվել այլ վայրում կիրառվող ընթացիկ գինը, որը կարող է ողջամիտ փոխարինիչ ծառայել փոխադրման ծախսերի տարբերության հաշվառմամբ. 5. Սույն հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները բավարարելը պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած կողմին չի ազատում մյուս կողմին պատճառված այլ վնասները հատուցելուց: |