Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 18 Ներդրումների մասնակի վերադարձի տրամադրումը, մերժումը, դադարեցումը, հետգանձումը. 1. Ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը կարող է վերադարձվել, եթե՝ 1) ֆիլմարտադրողը ներդրումները վերադարձնելու հայտով դիմել է ազգային մարմին. 2) առկա են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը. 3) ազգային մարմինը ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու մասին իր դրական եզրակացությամբ դիմել է լիազոր պետական մարմին. 2. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները սահմանում է Կառավարությունը. 3. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դրամագլխի հաշվին տվյալ ֆիլմարտադրությանը հատկացված ֆինանսական միջոցների չափով կատարված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ծախսերը՝ առկայության դեպքում. 4. Ներդրումների մասնակի վերադարձ ստանալու հայտը մերժվում է, եթե՝ 1) հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր. 2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին. 3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում. 4) ֆիլմարտադրողը իր գործունեության ընթացքում ոչնչացրել կամ վնասել է պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը, հնագիտական օբյեկտները, խախտել է պետության կողմից հատուկ պահպանվող բնական տարածքի կամ օբյեկտի՝ օրենսդրությամբ սահմանված ռեժիմը՝ առաջացնելով քրեական օրենսդրությամբ սահմանված խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս, կամ հրաժարվել է հատուցել հանրային կամ մասնավոր անձանց գույքին պատճառված վնասը կամ վերականգնել դրա նախկին վիճակը. 5) ազգային մարմինը օրենսդրությամբ սահմանված վերահսկողության տվյալների հիմքով տվել է բացասական եզրակացություն։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 18 5. Ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում է, իսկ հատկացված միջոցները հետ են գանձվում պետական բյուջե, եթե ազգային մարմնի վերահսկողության կամ այլ հիմնավորված փաստերով բացահայտվում է, որ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերադարձ ստացած (ստացող) ֆիլմարտադրողը՝ 1) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր. 2) խախտել է սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները. 3) ֆիլմարտադրության աշխատանքներում կատարել է վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող արարք, որով պետությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատճառել է վնաս կամ հանգեցրել գույքի մասնակի կամ լրիվ ոչնչացման կամ կատարել է ֆիլմարտադրության իրավունք վերապահող փաստաթղթերով չնախատեսված և համապատասխան լիազոր մարմինների հետ չհամաձայնեցված արարք. 6. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրվում, մերժվում, դադարեցվում և պետական բյուջե է վերադարձվում լիազորված պետական մարմնի որոշումով՝ ազգային մարմնի եզրակացության կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա. 7. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը և ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձևաչափը, ինչպես նաև վերադարձը մերժելու, դադարեցնելու և պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) կարգերը սահմանվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված Կառավարության որոշումով: |