FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում.
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
    1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
    2) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձևերը.
    3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները.
    4) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը. 4․1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի վերապատրաստման իրականացումը և հավաստագրի տրամադրումը.
    5) սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները.
    6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.
6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման կարգը.
    7) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը.
    8) կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը.
    9) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է ապանձնավորված վիճակագրական տեղեկություններ.
    10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ: 2․ Լիազոր մարմինն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումների արդյունքները կարող է օգտագործել միայն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացման գնահատման համար։