Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 Թռիչքային պիտանիության վերահսկումը և սերտիֆիկացումը. 1. Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող օդանավի թռիչքային պիտանիության, ինչպես նաև թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասերի, հարմարանքների և սարքավորումների (աերոնավտիկական արտադրատեսակներ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կոմիտեն. 2. Թռիչքների համար պիտանի օդանավին, դրա սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա կոմիտեի կողմից տրվում է թռիչքային պիտանիության վկայական՝ գործողության որոշակի ժամկետով: Օդանավի թռիչքային պիտանիության և շահագործման նկատմամբ պահանջները սահմանում է կոմիտեն: Օդանավի գործունեության հետ կապված կոմիտեի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության վկայականում. 3. Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա կոմիտեն կարող է երկարաձգել թռիչքային պիտանիության վկայականի գործողության ժամկետը, եթե սահմանված կարգով իրականացված թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների արդյունքում պարզվի օդանավի պիտանիությունը. 4. Կոմիտեի կողմից իրականացվող թռիչքային պիտանիության ուսումնասիրությունները և ստուգումները կարող են պարունակել հետևյալ գործողություններից ցանկացած մեկը կամ մի քանիսը՝ 1) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման և այլ տեխնիկական հաշվետվությունների ու ներկայացրած տեղեկանքների ուսումնասիրությունը. 2) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման փաստաթղթերի ուսումնասիրությունը. 3) օդանավի ֆիզիկական վիճակի ստուգումը. 4) օդանավի թռիչքային փորձարկումը. 5. Թռիչքային պիտանիության վկայականի վավերականության ժամանակահատվածում կոմիտեն իրականացնում է թռիչքային պիտանիության նկատմամբ վերահսկողություն՝ իր սահմանած կարգով, առանձին դեպքերում՝ նաև օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի հիման վրա. 6. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է կոմիտեին տրամադրել օդանավի թռիչքային պիտանիությանը, սպասարկմանը, ձևափոխումներին և վերանորոգմանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև դրա գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ու վիճակագրությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 7. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը թռիչքային պիտանիության վերահսկման և սերտիֆիկացման գործընթացում կոմիտեին ցուցաբերում է դրա խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն: Թռիչքային ստուգումների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից՝ կոմիտեի նշանակած ներկայացուցչի մասնակցությամբ: |