FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը.
1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ.
2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած շահութահարկի հարկման բազա և եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված շահութահարկի (եկամտային հարկի), իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ.
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող պարզեցված հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իրենց համար եկամուտներ հաշվարկած` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործատուի, հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված (վճարման ենթակա) սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ.
4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող անձնավորված (պարզեցված) հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: