FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  112

Օպերատորի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը.
1. Օպերատորի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, հաշվարկման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
2. Օպերատորի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է.
3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի սահմանած այլ տարրեր.
4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում: