FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները.
1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետը համապատասխան նախարարի համաձայնությամբ կարող է կիրառել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.
    1) արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է հերթական կոչում շնորհելու համար սահմանված ծառայության ժամկետի առնվազն մեկ երրորդը.
    2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։ Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ.
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով.
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: