Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցումը և հիմնական աշխատավարձի իջեցումը. 1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե՝ 1) նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ 2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից. 2. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե` 1) նախորդ տարվա ընթացքում պետական ծառայողի ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվություններն էլ գնահատվել են բացասական եզրակացությամբ, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց, կամ 2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները ցածր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց. 3. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողի պաշտոնի իջեցումը որպես կարգապահական տույժ կիրառելու դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե աշխատավարձի համապատասխան սանդղակում առկա է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակից, հակառակ դեպքում պետական ծառայողը վարձատրվում է տվյալ սանդղակի ամենաբարձր գործակցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ պետական ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվությունը բացասական է գնահատվել զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով: |