Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն. 2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն՝ վարչապետի որոշմամբ։ |