FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  317

Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության առանձնահատկությունները.
1. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու համար միջազգային փոստային առաքանիները մաքսային մարմին են ներկայացվում փոստային կապի նշանակված օպերատորի կողմից: Նամակագրական թղթակցության առանձին տեսակներ (աերոգամներ, փոստային բացիկներ, նամակներ և կույրերի համար նախատեսված առաքանիներ) մաքսային մարմին են ներկայացվում վերջինիս պահանջով, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված փոստային առաքանիներում պարունակվում են ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանված են արգելքներ և սահմանափակումներ.
2. Միջազգային փոստային առաքանիները, որոնք միջազգային փոստափոխանակման վայր (հաստատություն) են հասել վնասված վիճակում, քաշի փոփոխությամբ, վնասված ներդրվածքով, առանց ներդրվածքի և (կամ) առանց անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերի, մաքսային մարմիններ են ներկայացվում՝ կից ներկայացնելով Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված՝ փոստային կապի նշանակված օպերատորի կողմից ձևակերպված փաստաթուղթը.
3. Միջազգային փոստային առաքանիների առնչությամբ մաքսային զննման ակտի ձևակերպումը կատարվում է այն դեպքում, երբ վերջինս մաքսային մարմինների կողմից օգտագործվելու է մաքսային գործառնություններ իրականացնելիս և (կամ) մաքսային հսկողություն անցկացնելիս: Եթե մաքսային զննման ակտ չի կազմվում, մաքսային զննման արդյունքների մասին տեղեկությունները մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից նշվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերում: