FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Վիճակախաղերի գործունեության կազմակերպումը.
1. Վիճակախաղը կարող է կազմակերպվել Լիազոր մարմնի տրամադրած՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաև խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահում.
2. Խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայում նշվում է նաև խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման վայրի հասցեն.
3. Խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան.
4. Խաղասրահի միջոցով վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը.
5. Լիցենզիայում չնշված կայքերի և հավելվածների միջոցով, ինչպես նաև խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների և փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում վիճակախաղի գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում: