Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 64 Թոքենների մարման իրավունքը. 1. Ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողը մշտապես իրավունք ունի իր թոքենները մարելու պահանջ ներկայացնելու թողարկողին. 2. Եթե թողարկողն ի վիճակի չէ կատարելու պահուստային ակտիվների վերականգնման կամ մարման ծրագրերի հետ կապված իր պարտավորությունները սույն օրենքի 66-րդ և 67-րդ հոդվածներին համապատասխան, ապա ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողները ձեռք են բերում պահանջի իրավունք պահուստային ակտիվների նկատմամբ. 3. Ակտիվին կցված թոքենի սեփականատիրոջ պահանջով թողարկողը պարտավոր է մարել նրան պատկանող թոքենը այն ակտիվների շուկայական արժեքին համարժեք դրամական միջոցներով (բացառությամբ էլեկտրոնային փողի), որոնց կցված է թոքենը. 4. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել քաղաքականություն և ընթացակարգեր ակտիվին կցված թոքեններ ձեռք բերողների թոքենների մարման իրավունքի իրականացման վերաբերյալ, որն առնվազն սահմանում է՝ 1) մարման իրավունքի իրականացման պայմանները, ներառյալ մարման իրավունքի առաջացման շեմը կամ սահմանաչափը, մարման իրավունքից օգտվելու համար սահմանված թույլատրելի ժամանակաշրջանն ու իրականացման ժամկետները. 2) մարման իրավունքի իրականացման մեխանիզմներն ու ընթացակարգերը, այդ թվում՝ արտակարգ դեպքերում և վերականգնման ծրագրի իրականացման շրջանակում․ 3) թոքենների և պահուստային ակտիվների գնահատման սկզբունքները․ 4) մարվող թոքենների վերջնահաշվարկի պայմանները․ 5) միջոցները, որոնք թողարկողները պետք է ձեռնարկեն պահուստային ակտիվների աճն ու նվազեցումն արդյունավետ կառավարելու համար, որոնք նաև բացասական ազդեցություն չեն ունենա պահուստային ակտիվների շուկայի վրա. 5. Թոքենների մարման դիմաց որևէ վճար չի գանձվում, բացառությամբ սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքի։ |