FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Պատգամավորի գործունեության ապահովումը.
1. Ազգային ժողովի նստավայրում պատգամավորին հատկացվում է կահավորված, տեխնիկական և կապի (այդ թվում՝ համակարգիչ, ինտերնետային կապ) միջոցներով հագեցված աշխատասենյակ, իսկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ խոսափողով և անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ.
2. Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները և Ազգային ժողովի աշխատակազմը.
3. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝
    1) նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.
    2) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.
    3) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.
    4) կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ներկա լինել Ազգային ժողովի հանձնաժողովների հրապարակային նիստերին և խորհրդարանական լսումներին.
    5) վարում է պատգամավորին ուղղված փաստաթղթերի գործավարությունը.
4. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն և պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով.
5. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը կարող է ազատվել աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով, ինչպես նաև ազատվում է աշխատանքից պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում.
6. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից: