FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Թափոնների գործածության ոլորտում համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում`
    ա) իրականացնում է հսկողություն աղբահանման նկատմամբ.
    բ) կազմում է տարածքների սանիտարական մաքրման սխեմաները.
    գ) իրականացնում է չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը).
    դ) կազմակերպում է ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության մասնակցությունը.
    ե) աջակցում է համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանը.
2. Թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասություններ: